Հինգ երկրներ պահանջներ են ներկայացրել Իրանին
![]() Հինգ երկրներ, որոնց քաղաքացիները զոհվել էին Թեհրանի մերձակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing ինքնաթիռի վթարից, մշակել են Իրանի հետ հետագա համագործակցության կարգը: Այս մասին Լոնդոնում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, հայտարարել է Կանադայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը, ով ղեկավարում է վթարի հետաքննության միջազգային խումբը, հայտնում է Укринформ-ը։ Երկրորդ՝ Իրանը պետք է ապահովի, որպեսզի մահացածներին հայտնաբերելու գործընթացն իրականացվի թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան Երրորդ՝ Իրանը պետք է ապահովի լիարժեք, անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Չորրորդ՝ Իրանը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը PS 752 չվերթի կործանված ինքնաթիռի թռիչքի համար և ճանաչի զոհերի հարազատների նկատմամբ իր պարտականությունները, ներառյալ փոխհատուցման հարցը: Հինգերորդ՝ Իրանը պետք է ապահովի, որ այն անձինք, ովքեր պատասխանատվության են ենթարկվում քրեական հետապնդմամբ, պատասխանատվության ենթարկվեն թափանցիկ և անկախ դատաքննության միջոցով՝ դատավարության և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան: Նշվում է, որ հանդիպումը կայացել է Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ինչպես նաև Նիդերլանդների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
