Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Օդերևութաբանները 2020-ին կանխատեսում են եղանակային ծայրահեղ իրադարձություններ

1777
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 11:40
Օդերևութաբանները 2020-ին կանխատեսում են եղանակային ծայրահեղ իրադարձություններ

Համաշխարհային հանրությունը 2020-ին և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում կարող է բախվել ավելի ուժեղ եղանակային ծայրահեղությունների, քան նախկինում: Այս մասին Ժնևում հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը, գրում է ТАСС գործակալությունը։ Ըստ Թաալասի՝ եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու համար, ապա մինչև այս դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Նա ուշադրություն է հրավիրել Ավստրալիայի մասշտաբային անտառային հրդեհների վրա, քանի որ անցած տարին բոլոր ժամանակների օդերևութաբանական դիտարկումների ամենաթեժ և չորն է եղել: «Ցավոք, մենք ակնկալում ենք տեսնել շատ ավելի ծայրահեղ եղանակային դրսևորումներ 2020-ին և հաջորդ տասնամյակների ընթացքում»,- հայտարարել է Թաալասը՝ հիշեցնելով մթնոլորտում ջերմություն պահող ջերմոցային գազերի ռեկորդային մակարդակը: