Ռուսաստանցի հաքերները հարձակում են գործել #Burisma-ի վրա․ #NewYorkTimes
New York Times-ը պնդում է, որ ռուսաստանցի հաքերները հարձակում են իրականացրել ուկրաինական Burisma էներգետիկ ընկերության վրա 2019-ի նոյեմբերին՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու՝ Հանթերի վերաբերյալ հնարավոր վարկաբեկիչ տեղեկություններ ստանալու համար: Համապատասխան նյութը հրատարակվել է երկուշաբթի՝ հրատարակության էլեկտրոնային տարբերակում: New York Times-ը, վկայակոչելով անվտանգության մասնագետներին, նշում է, որ 2019-ի նոյեմբերից սկսած իրականացվել են ֆիշինգային գրոհներ, որոնց նպատակը Burisma Holdings ընկերության աշխատակիցների մուտքերի և գաղտնաբառերի հափշտակումն է եղել: Area 1 ընկերության տվյալների համաձայն՝ հաքերները կապ ունեն ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հետ, ինչպես նաև հանդիսանում են Fancy Bear խմբի անդամներ, որոնք հայտնի են նաև Sofacy և APT28 անվանմամբ: Թերթը նշում է, որ հաքերներին հաջողվել է կոտրել որոշ աշխատակիցների հաշիվներ և այդպիսով մուտք գործել ընկերության սերվեր: Միևնույն ժամանակ, անհայտ է մնում, թե ինչ տվյալներ են հետաքրքել հաքերներին և արդյոք նրանց հաջողվել է այն ստանալ: Ըստ աղբյուրների, գրոհների մասշտաբները ցույց են տալիս, որ հաքերները փորձել են տեղեկություններ ստանալ, որոնք կարող են վնաս հասցնել ԱՄՆ նախկին փոխնախագահին և նրա որդուն: |
Իրանը Թուրքիայից գիշերային տեսանելիության ուղղաթիռ է խնդրել
6123:18«Կարևոր դետալ աչքաթող է արվել». Կարեն Հովհաննիսյան
4623:06Արցախցի լրագրողը պատասխանել է Տավուշի մարզային վարչության պետին
3622:54«Կապ է հաստատվել Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորների հետ». Իրանի փոխնախագահ
5722:30Իրաքը փրկարարական խմբեր է ուղարկում՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար
7422:24«Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»․ Իրանի գերագույն առաջնորդ
4522:18