«Այն ալ-Ասադ» ռազմակայանի անձնակազմը թաքնվել էր հատուկ ապաստարաններում․ #CNN
![]() Արևմտյան Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմակայանի ամերիկյան զորքերը, որոնք հունվարի 8-ի առավոտյան փրկվել են Իրանի կողմից արձակված հրթիռային հարվածներից, լրագրողներին պատմել են հարձակման մանրամասները: «Հրաշք է, որ ոչ ոք չի տուժել»,- հայտարարել է փոխգնդապետ Ստեյսի Քոլմանը, մեջբերում է Reuters-ը: Ըստ նրա, երեկոյան ժամը տասի սահմաններում ամբողջ անձնակազմը թաքնվել է հատուկ ապաստարաններում: «Մարդիկ շատ լուրջ էին վերաբերվում այս ամենին»,- հավելել է փոխգնդապետը: Հրթիռային հարձակումը տևել է մոտ երկու ժամ: Սերժանտ Արմանդո Մարտինեսը, ով այնուհետև ուսումնասիրել է տարածքը, նշել է. «Հրթիռային հարվածը մի բան է, բայց բալիստիկ հրթիռը սարսափելի է»,- հավելել է նա: «Դուք տեսնում եք սպիտակ լույս՝ ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց այն վայրէջք է կատարում և պայթում»,- պատմել է Մարտինեսը: Մեկ այլ զինվորական՝ սերժանտ Քենեթ Գուդվինը պատմել է, որ ընդհանուր առմամբ նրանք առնվազն հինգ ժամ են անցկացրել ապաստարաններում: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24





