ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա
![]() Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Դ.Խաժակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ստացել է քննիչի որոշումը, սակայն չի շտապի դրան գնահատական տալ, քանի որ 30-էջանոց փաստաթղթին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ։ «Ես այսօր ծանուցվեցի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, որի հիմքերն ուսումնասիրում եմ։ Ինչ հիմքով են մերժել՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը տարեվերջին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մասին։ Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պնդել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
