Թուրքիայում հայ զինվորին սպանած անձը դատապարտվել է մոտ 17 տարվա ազատազրկման
![]() Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանը նոր որոշում է կայացրել: Սևակի ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարի 8 ամիս ազատազրկման: Աղաօղլուին կալանավորել են դատական նիստի ժամանակ: Սևակ Բալըքչըի դատական գործը կրկին քննության էր դրվել 2018թ.: 2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուի արարքը որակվել էր ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Եվ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Սակայն Բալըքչըի ընտանիքը բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքարկման հայցը: Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, Սևակի գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ: |

«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
3115:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6315:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8115:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
6915:00
«Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել»․ Գևորգ Էմին-Տերյան
9214:54
«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
8314:42
