Չորս մարդ է վիրավորվել իրաքյան ավիաբազայի հրետակոծման հետևանքով. #AP
![]() Իրաքցի չորս զինվորական է վիրավորվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Բալադ» ավիաբազայի հրետակոծման հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ներկայացուցիչներին: Գործակալությունը նշում է, որ «Բալադ»-ը հանդիսանում է հավաքատեղի ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչների պահպանմամբ, սակայն ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները չեն տուժել: Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ ավիաբազայի տարածքում ԱՄՆ-ի միջազգային կոալիցիայի կողմից ղեկավարվող ուժեր չեն եղել: Ըստ հեռուստաալիքի, ռազմակայանի ուղղությամբ 8 հրթիռ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել են Իրաքի ռազմաօդային ուժերի չորս սպաներ: Այս պահին հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել: «Բալադ» ավիաբազան տեղակայված է Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Այնտեղ սովորաբար տեղակայվում են օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչները, և «Բալադը» ժամանակ առ ժամանակ դառնում է խմբավորումների թիրախ: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
