Ջասթին Թրյուդոն հնարավոր է համարում, որ Իրանն է խոցել ուկրաինական ինքնաթիռը
![]() «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռը կարող էր պատահմամբ խոցվել իրանական կողմից արձակված հրթիռից, սակայն վստահորեն այս մասին խոսելու համար անհրաժեշտ է ավելի շատ տեղեկություններ ստանալ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Օտտավայում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Մենք ուզում ենք ավելին իմանալ, մտադիր ենք աշխատել միջազգային պաշտոնյաների, հետաքննության անդամների և Իրանի հետ՝ պատասխանելու այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: Մենք տեղյակ ենք, որ սա կարող էր լինել ոչ դիտավորյալ, սակայն անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Անհրաժեշտ է իրականացնել լիարժեք և թափանցիկ հետաքննություն»,- հայտարարել է Թրյուդոն: Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան տեղեկություններ ունի տարբեր աղբյուրներից, ներառյալ կանադական հետախուզությունից, ըստ որի՝ ինքնաթիռը հրթիռակոծվել է «երկիր-օդ» դասի հրթիռի արձակումից անմիջապես հետո: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
