Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիայի թագուհին հիասթափված է արքայազն Հարրիի որոշումից․ #Times

1569
Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 14:15
Մեծ Բրիտանիայի թագուհին հիասթափված է արքայազն Հարրիի որոշումից․ #Times

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հիասթափված է թոռան՝ արքայազն Հարրիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշումից՝ ֆինանսական արտոնություններից հրաժարվելու ու ինքնուրույն ապրելու վերաբերյալ, հայտնում է The Times-ը։ Նրանք նաև ցանկանում են բնակվել Միացյալ Թագավորությունում կամ Հյուսիսային Ամերիկայում՝ առանց նախապես քննարկելու այդ որոշումը Բուքինգհեմյան պալատի հետ:
Ըստ պարբերականի՝ Սասեքսի դուքսը և դքսուհին չեն խորհրդակցել ոչ միայն թագուհու, այլև արքայազն Չարլզի հետ՝ նախքան Instagram-ում իրենց որոշումը հայտարարելը: Հրապարակումն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բուքինգհեմյան պալատի պատասխան հայտարարությունը բավականին սուր է եղել: