Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Կործանված ինքնաթիռի զոհերի մի մասն ուսանողներ են եղել. Ուկրաինայի ՆԳՆ

1015
Չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ., 14:45
Կործանված ինքնաթիռի զոհերի մի մասն ուսանողներ են եղել. Ուկրաինայի ՆԳՆ

Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բեկորների մեջ փրկարարները հայտնաբերել են ձեռագիր երկտող, որում իրանցի ուսանողը խնդրում է Աստծուն օգնել քննության հարցում, գրում է «Украина 24/7» Telegram-ալիքը։

Նախնական տվյալներով, ավիավթարի հետևանքով զոհվածների մի մասն ուսանողներ են, որոնք վերադառնում էին արձակուրդից: Նրանք ընտրել են ուկրաինական ավիաընկերությունը՝ տոմսերի ցածր գների պատճառով։
Թեհրանի մոտ կործանված ինքնաթիռում ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի եղել է 180 մարդ, գրում է ТАСС գործակալությունը:

Թեհրանի շրջանում կործանված ՈւՄԱ ինքնաթիռում եղել է Իրանի 82 քաղաքացի, Կանադայի 63 քաղաքացի, Ուկրաինայի 11 քաղաքացի, Շվեդիայի 10 քաղաքացի, Աֆղանստանի 4 քաղաքացի և 3-ը՝ Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի զոհերի ցուցակը