Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ գին է վճարել Հայաստանն ու ՀՀ քաղաքացին գազի գնի պահպանման համաձայնության համար». Արթուր Սաքունց

511
Շաբաթ, 04 հունվարի, 2020 թ., 04:10
«Ի՞նչ գին է վճարել Հայաստանն ու ՀՀ քաղաքացին գազի գնի պահպանման համաձայնության համար». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞վ, իբր թե ապրիլից գազի գնի բարձրացման մասին սրտատրոփ կանխագուշակողներն ու դրանից հրճվողներն ի՞նչ են բարբաջելու հիմա։

Բայց ազնվորեն, նույնիսկ հետաքրքիր չէ հրճվելուց մինչև ընկճախտ ընկածների հոգեբանական այլակերպումները, գուցե կոռուպցիայից զրկվածների հոգեբանական ապրումների վերլուծությամբ զբաղվողներին հետաքրքրի։

Մեկ առանձնապես կարևոր հարց կա, որի պատասխանն ավելի կարևոր է։

Ինչ գին է վճարել Հայաստանն ու ՀՀ քաղաքացին գազի գնի պահպանման համաձայնության համար»։