Բաղդադում ԱՄՆ-ի զինված ուժերը սպանել են իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանին
![]() Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հատուկ նշանակության ուժերի հրամանատար և գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին սպանվել է Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ հրթիռային հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ուժերի ներկայացուցիչին՝ Ահմեդ ալ-Ասադին: Reuters գործակալությունը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին՝ հավելում է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Բաղդադում Իրանի հետ կապված երկու թիրախների նկատմամբ: Գեներալ-մայոր Սուլեյմանիի մահվան մասին հայտնում է նաև «Ալ Արաբիան» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ հրետակոծման թիրախը եղել է օդանավակայան ուղևորվող մեքենաների շարասյունը, և որի կազմում են եղել Սուլեյմանին և ալ-Մուհանդիսը: Այն փաստը, որ Սուլեյմանին եղել է հրթիռային գրոհի զոհերի թվում, հայտնել է նաև Sky News-ը՝ վկայակոչելով իրաքյան հեռուստատեսությանը և իրաքյան երեք աղբյուրներին: Հեռուստաալիքները հայտնել են 7 սպանվածի մասին: AFP գործակալությունը հավելել է, որ հաստատել է Սուլեյմանիի մահը: Անցյալ տարվա գարնանը Միացյալ Նահանգները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է ղեկավարի մահը։ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն գեներալ Սուլեյմանին անվանել է ահաբեկիչ: Պենտագոնը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որը հաստատում է, որ Սուլեյմանին սպանվել է ԱՄՆ-ի կողմից հարձակումների արդյունքում: «Նախագահի ուղղությամբ ԱՄՆ զինված ուժերը վճռական պաշտպանական գործողություններ են ձեռնարկել ԱՄՆ-ի անձնակազմին պաշտպանելու համար՝ սպանելով Սուլեյմանին»,-ասվում է Պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ: «Գեներալ Սուլեյմանին ակտիվորեն մշակում է ծրագրեր՝ գրոհելու ամերիկյան դիվանագետների և զինծառայողներին և ողջ տարածաշրջանում»,-հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Սուլեյմանին ղեկավարում էր «Ալ-Քուդս» էլիտար բաժանումը 1998 թվականից: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
