Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

Խոշոր հրդեհ գերմանական կենդանաբանական այգում. սատկել են տասնյակ կենդանիներ

2956
Հինգշաբթի, 02 հունվարի, 2020 թ., 09:10
Խոշոր հրդեհ գերմանական կենդանաբանական այգում. սատկել են տասնյակ կենդանիներ

Գերմանիայի Քրեֆելդ քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ամանորի գիշերը: Սատկել է ավելի քան 30 կենդանի: Նախնական տվալներով՝ հրդեհը բռնկվել է չինական լապտերիկներ բաց թողնելու պատճառով: Այն ընկել է կապիկների վանդակի վրա:

Հավանական մեղավորները կամավոր ներկայացել են ոստիկանություն: Քրեֆելդի կենդանաբանական այգում կա 200 տեսակի մոտ 1000 կենդանի:

Հրդեհին զոհ գնացած կապիկների այս լուսանկարը կենդանաբանական այգին հրապարակել էր հրդեհի նախօրեին
Հրդեհին զոհ գնացած կապիկների այս լուսանկարը կենդանաբանական այգին հրապարակել էր հրդեհի նախօրեին
Սատկած կապիկներից մեկը
Սատկած կապիկներից մեկը