Երեխաների սիրելի զվարճանքը՝ չմաքրվող լաքաների պատճառ. ինչպես խուսափել դրանցից
![]() Շատ տանտիրուհիներ բախվել են խնդրի, երբ առանց լաքաների հագուստը գցում են լվացքի մեքենայի մեջ, իսկ այնտեղից արդեն հանում են մոխրագույն լաքաներով պատված անպետք լաթ: Այդ լաքաներն, ի դեպ, չեն վախենում սովորական լաքահանիչներից և շատ հաճախ մայրիկներն ստիպված են լինում սիրելի հագուստը դեն նետել: Առաջինն, ինչն անցնում է անտեղյակ մարդկանց մտքով, լվացքի մեքենայի խոտանն է: Սակայն իրականում մոխրագույն լաքաների պատճառը երեխաների սիրելի զվարճանքներից մեկն է՝ օճառե պղպջակները: Ընդ որում, լաքաներ են առաջացնում հիմնականում չինական արտադրության պղպջակները: Պատճառը թաքնված է պղպջակների բաղադրության մեջ, որում առկա է գլիցերին: Երբ երեխաները խաղում են պղպջակներով, նրանց հագուստի վրա ոչ մի լաքա չի երևում: Սակայն երբ դրանք լվանում ենք, գլիցերինը ռեակցիայի մեջ է մտնում մաքրող միջոցներում առկա դոնդողի հետ, ինչից էլ առաջանում է լաքան: Ուստի, եթե երեխաները խաղացել են պղպջակներով, ապա նրանց հագուստը նախ պետք է լվանալ սովորական ջրով՝ առանց որևէ մաքրող միջոցի: Կարելի նաև լվանալ լիմոնաջրով, այնուհետև նոր լվանալ մաքրող միջոցով: Ի դեպ, պղպջակների պատճառով շատ հաճախ դժվարանցանելի կամ առհասարակ չմաքրվող բծեր են հայտնվում կտորե կահույքի վրա: Այդ դեպքում լաքաների հատվածը պետք է մաքրել ջրով, ապա՝ կահույքի լաքահանիչով կամ տնտեսական օճառով: Եթե արդեն լվացող միջոցով լվացել եք հագուստն ու ստացել մոխրագույն բծեր, ապա կարելի է փորձել եռացնել հագուստը լաքահանիչ նյութի հետ միասին: Այս մեթոդը երբեմն օգնում է փրկել սիրելի հագուստները: |

«Բռնաբարության համար կասկածվող Դավիթ Այնազյանին ամեն կերպ փայփայում են Վեդու ՔԿ-ում, փորձում անունը հանել գործի թղթերից». Սյուզի Բադոյան (տեսանյութ)
8400:54
«Կան լուրեր երրորդ՝ ենթադրաբար ազդեցիկ վիժվածք մանկապիղծի մասին». Սամվել Աշոտյան
8300:42
«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7900:12
«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան
7400:06
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին
72Երեկ, 23:30
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ նոտա
152Երեկ, 22:15
