Մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ գեր կլինի․ #Bloomberg
![]() Միացյալ Նահանգներում ճարպակալման խնդիրը գնալով տարածվում է, և մինչև 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կունենա զգալի ավելորդ քաշ, գրում է Bloomberg-ը: Ըստ պարբերականի՝ «ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է», և 10 տարվա ընթացքում երկրի բնակչության 25%-ի մոտ ախտորոշվելու է «խիստ ճարպակալում»: Այս միտման հիմնական պատճառները՝ նստակյաց ապրելակերպն է, քաղցրավենիքի հասանելիությունը, ինչպես նաև գենային ինժեներիայի մակարդակով ստացված մթերքը: Շատ ամերիկացիների համար այլընտրանքային առողջ սննդակարգն անթույլատրելի շքեղություն է: Ճարպակալումը մեծացնում է տարբեր հիվանդությունների և վիճակների հավանականության առաջացումը, մասնավորապես սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Կոլումբիայի և Տեխասի համալսարանի գիտնականների կարծիքով՝ հղիության ընթացքում ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է բացասաբար ազդել երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Համաձայն վերջին տվյալների, չափահաս ամերիկացիների մոտ 40%-ն ավելորդ քաշ ունի: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
