Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Բրիտանական արտաքին հետախուզության գրասենյակից ավելի քան 100 փաստաթուղթ է անհետացել

2110
Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ., 16:25
Բրիտանական արտաքին հետախուզության գրասենյակից ավելի քան 100 փաստաթուղթ է անհետացել

Լոնդոնում MI6 բրիտանական արտաքին հետախուզության գրասենյակից վերանորոգման աշխատանքների ժամանակ, շինարարները կորցրել են «զգայուն» փաստաթղթեր, որոնք վերաբերում են կառույցի ձևավորման և անվտանգության համակարգին: Այս մասին հայտնում են CNN-ը և The Sun-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ պարբերականների, դեպքը տեղի է ունեցել շինության «միլիոնավոր ֆունտ» արժողությամբ վերանորոգման աշխատանքների ժամանակ, որում ներգրաված է եղել Balfour Beatty ընկերությունը, որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի շինարարական ամենամեծ ընկերություններից մեկը։ Փաստաթղթերը պետք է պահվեին հատուկ սենյակում, որի մուտքը հասանելի կլիներ միայն վերանորոգման աշխատանքներ իրականացնող մի քանի ղեկավարների: Այնուամենայնիվ, ավելի քան 100 փաստաթուղթ պարզապես անհետացել է: