Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Սիրիայում ռուս և ամերիկացի զինվորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

998
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 16:35
Սիրիայում ռուս և ամերիկացի զինվորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Սիրիայի արևելքում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ամերիկացի զինվորականների միջև: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR)։ Միջադեպը տեղի է ունեցել Թել Թամեր քաղաքում՝ Ալ Հասակեի նահանգում:

Ամերիկացի զինվորականները ժամանել են Թել Թամեր՝ տեղի բնակչության մասին տեղեկություններ ստանալու համար: Տեղացիները, սակայն, հարձակվել են ամերիկացիների վրա՝ նրանց մեղադրելով դավաճանության համար: Որոշ ժամանակ անց ժամանել են ռուս զինվորականները: Կողմերի միջև վիճաբանություն է ծագել, ինչը վերածվել է կռվի՝ առանց զենքի կիրառման: