«Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց». Հրայր Թովմասյան
![]() Հրայր Թովմասյանը քիչ առաջ դուրս եկավ ՍԴ շենքից և հայտնեց, թե քննիչն ասել է, որ իր կյանքում չի տեսել մի մեղադրյալի, ով այսպիսի տրամադրություն ունի: «Երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել: Չի տեսել այն պարզ պատճառով, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու. ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի, ուստի՝ այս ամբողջի մասին մի օր կխոսեմ: X, Y քայլերը հրաժարական տալն էր: ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելը իմ կյանքում ոչինչ չի փոխել: Քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ: Ես նրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ: Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց: Գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո: Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, այսօրվա մասին սպառնալիքներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ էին»,- ասաց Հ.Թովմասյանը: Նա նշեց, որ դրանով հանդերձ, ՍԴ-ն աշխատել է առանց խոչընդոտի, ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու ՀՀ իրավական համակարգի հետագայի համար: ՍԴ դատավորներն ուժեղ, հայրենասեր մարդիկ են: «Եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսներն այս շենքում նստած աշխատում են»,- նշեց ՍԴ դատավորը՝ մեկ առ մեկ թվարկելով ՍԴ դատավորների անունները՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի: «Նա այդ ցուցակի մեջ չի մտնում»,- ասաց նա: ՍԴ նախագահը նշեց, որ ՍԴ դատավորներից ոչ մեկը չի համաձայնելու և վաղ կենսաթոշակի չի գնալու: «Եթե որևէ մեկը կարծում է, որ դատավորներից որևէ մեկն այդ քայլին կգնա, ապա նա ՍԴ դատավորներին չի ճանաչում»,- հայտնեց Հ.Թովմասյանը: Նրա գնահատմամբ՝ հիմա պայքար է այն բանի համար, թե հետագայում ՀՀ-ն ինչ դատական իշխանություն է ունենալու: Հ.Թովմասյանը հայտնեց նաև, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվելու է չհեռանալու մասին ստորագրությունը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
