«Դուք քանի՞ դեպք գիտեք եվրոպական երկրների, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչները». Արամ Վարդևանյան
![]() Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի հետ կատարվող գործընթացին, ասել է. «Այն իր մեջ պարունակում է փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, ով անձեռնմխելի է: Ես նույն մտահոգությունը հայտնել եմ նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ: Այստեղ ինձ համար նշանակություն չունի անձը, նշանակություն ունի այս շենքը: Ես այս շենքում 2 տարի աշխատել եմ: Եղել եմ ՍԴ նախկին նախագահի խորհրդականը: Այսօր մենք ականատես ենք լինում, որ ՍԴ երաշխիքները չեն պահպանվում: Առնվազն անձեռնմխելիության հետ կապված խնդիր ունենք»,- ասեռլ է Ա.Վարդևանյանը: Ըստ սահմանադրագետի՝ ՍԴ մասին «հակասահմանադրական օրենքի» ընդունումից հետո հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ից և ԱԱԾ-ից ներկայացուցիչներ են մուտք գործում դատարան: «Դուք քանի՞ դեպք գիտեք եվրոպական երկրների, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ից և ԱԱԾ-ի ներկայացուցիչներ: Այդպես չի լինում: ՍԴ-ն վերիշխանական մարմին է: Այն ավելի բարձր է նույնիսկ պետության ցանկացած իշխանության ճյուղից: Հետևաբար, դրա հետ հարաբերություններում պետք է լինել առավելապես զգույշ, զգոն և սահմանադրական նորմերի պահպանմամբ»,- պնդել է Ա.Վարդևանյանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
