Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը

915
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 23:05
ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատուրյան քույրերի նկատմամբ մեղադրանքը

ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը Խաչատուրյան քույրերի քրեական գործով: Հիշեցնենք, որ քույրերը 2018 թվականի հուլիսի 27-ին սպանել էին իրենց հորը, ում մեղադրում էին բազմաթիվ բռնությունների համար, այդ թվում՝ սեռական բնույթի:

«Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Խաչատուրյան քույրերի գործով կան խախտումներ: Եզրակացությունը չհաստատվեց և քրեական գործը դատարան չուղարկվեց»,- ասել է փաստաբանը:

Քրիստին, Անգելին և Մարիա Խաչատրյանների նկատմամբ նաև մեղմացրել են խափանման միջոցը։ Այժմ աղջիկները կարող են լքել տունը ցանկացած ժամի՝ թեʹ ցերեկը, թեʹ գիշերը։ Նախկինում նրանց արգելել էին փողոց դուրս գալ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը 7-ը ։