Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ԵՄ ժամանող ներգաղթյալների թիվը նվազել է. #Frontex

1774
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 08:50
ԵՄ ժամանող ներգաղթյալների թիվը նվազել է. #Frontex

Եվրոմիության սահմանը հատող ապօրինի միգրանտների թիվն զգալիորեն նվազել է: Այս մասին հայտարարել է արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գործակալության (Frontex) տնօրեն Ֆաբրիս Լեջերին՝ գերմանական Die Welt-ի հրատարակությանը տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ մինչև տարեվերջ Եվրոմիություն ապօրինի մուտքերի թիվը կկազմի մոտ 120 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ դա 10%-ով պակաս է, և զգալի քիչ, քան 2015-ի ռեկորդային տարում, երբ Frontex-ը գրանցեց 1,2 միլիոն ապօրինի ներգաղթյալ:

Միևնույն ժամանակ, սահմանապահները նշում են Հունաստանի և Կանարյան կղզիների տարածք մուտք գործող ապօրինի ներգաղթյալների թվի աճի մասին։ 2019-ին Կանարյան կղզիներում մնացել են 50%-ով ավելի ապօրինի միգրանտներ, քան մեկ տարի առաջ: