«Սա առավել համոզված ասում եմ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայտնի է դարձել, որ «Հոկտեմբերի 27»-ի քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։ Խորապես կասկածում եմ, որ այսօր Հայաստանի իրավապահ համակարգը՝ մասնավորապես դատախազությունը, ԱԱԾ-ն Հոկտեմբերի 27-ի նշանակության և կարևորության գործի բացահայտման համար ունեն անհրաժեշտ կարողություններ, և որ ավելի կարևոր է ունեն կամ հանդես կբերեն բավարար կամք և վճռականություն։ Մեր պետականության կայացման համար այս կարևորագույն հանգրվանում Հայաստանի իրավապահ, առավել ևս դատական համակարգը չի կարող մարսել Հոկտեմբերի 27-ի ծավալի գործ։ Սա առավել համոզված ասում եմ, երկու ամիս առաջ ԱԱԾ մեկուսարանում Նաիրի Հունանյանի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո։ Շտապել հաստատ պետք չէ։ Իրավապահ համակարգին պետք է ժամանակ տալ կայանալ, կայունանալուց հետո միայն նոր ձեռնամուխ լինել այս գործի վերաբացմանը։ Իսկ որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի, որ այս գործի ամբողջական բացահայտումից հետո մենք վերջապես կվերագտնենք մեր պետական արժանապատվությունը, կասկածից վեր է»։ |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
