Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հանրահայտ սոցցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսները վտանգված են, այդ թվում՝ Հայաստանի

752
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 17:05
Հանրահայտ սոցցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսները վտանգված են, այդ թվում՝ Հայաստանի

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Իբրահիմ Բալիչը նույնականացման եղանակով կարողացել է ստանալ Twitter-ի մոտ 17 միլիոն օգտատերերի բջջային համարները։ Ըստ TechCrunch-ի՝ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները նրան հասանելի են դարձել սոցիալական ցանցի խոցելիության պատճառով։

Ըստ նրա՝ խոցելիությունը պարունակում է Android-ի համար նախատեսված հավելվածում և հասանելի չէ վեբ ինտերֆեյսում: Օգտատերերի համարներն ստանալու համար անհրաժեշտ է հեռախոսների ցանկը ներբեռնել և Twitter-ում փնտրել այդ հեռախոսահամարների տերերին։
Ըստ Բալիչին՝ խոցելի են Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից, Իրանից, Հունաստանից օգտատերերի անձնական տվյալները։