«Մենք ոչ թե զավթել, այլ ազատագրել ենք ՊՊԾ գունդը». Արեգ Կյուրեղյան
![]() Դեկտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» գործով հերթական նիստը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հնարավորություն տվեց Արեգ Կյուրեղյանին՝ հանդես գալ ելույթով: Նա հայտարարեց. «Մեղադրանքը, ապացույցներն ամբողջովին կեղծված են: Այն ամենակարևոր փաստը, որ մենք ՊՊԾ գունդը զավթել ենք, սուտ է, ՊՊԾ-ն ազատագրվել է: Այն մեղադրանքը, որ զավթված է եղել իշխանությանը պայմաններ թելադրելու համար, կրկին սուտ է: Պահանջներ եղել են ոչ միայն իշխանությանը, այլև իշխանությունը զավթած ռեժիմին»: Ըստ նրա՝ իրենց գործողությունները միտված են եղել սահմանադրական կարգը և արդարությունը վերականգնելուն: Եղել է ապստամբություն, այնինչ այդ մասին բառ անգամ չկա մեղադրականում: Ա.Կյուրեղյանը նշեց, որ ՊՊԾ գունդն իշխանությանը ծառայելու դիմաց ստացել էր իրավունք և Երևանում զբաղվում էր, իրականացնում ու ապահովում էր թմրանյութերի և անբարոյականության գործը: Նրանք էին գրանցում այդ գործով զբաղվողներին: «ՊՊԾ գունդը եղել է չարիք ՀՀ-ի համար: Չի գործել ՀՀ շահերից»,- ասաց նա: Ա. Կյուրեղյանն իշխանությունների կամակատարներ, կեղծ վճիռներ կայացնողներ համարեց նաև դատարաններին, այդ թվում՝ գործը վարող դատավոր Մ.Մակյանին: «ՀՀ-ում դատարան գոյություն չունի»,- նշեց նա: Այդ գնահատականից հետո դատավորը 2 անգամ նկատողություն հայտարարեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ա.Կյուրեղյանի պաշտպան Ռ.Եգորյանը դատարանին հորդորեց հանդուժողական լինել իր պաշտպանյալի հայտարարությունների հանդեպ: Դրան ի պատասխան՝ դատավորը հարցադրեց. «Եթե Ձեր պաշտպանյալը հայտարարում է, որ դատարան չկա, այդ դեպքում ինչու համաձայնել դատարանի այն որոշման հետ, որով ազատ էր արձակվել կալանքից»: Ի վերջո, դատարանը Ա.Կյուրեղյանին դատարանից 20 ժամով հեռացնելու որոշում կայացրեց: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
