Երևան`   +5 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների մոդելները  

1752
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 11:45
Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնների մոդելները  

Counterpoint Research ընկերության վերլուծաբանները ներկայացրել են աշխարհի ամենալավ վաճառվող սմարթֆոնների մոդելները, հայտնում է 9to5mac-ը:
2019-ի երրորդ եռամսյակում ամենավաճառվող մոդելը iPhone XR-ն է եղել: Այս սմարթֆոնը կազմում է բոլոր վաճառքների 3%-ը: Apple ընկերության մեկ այլ մոդել՝ iPhone 11-ը՝ 5-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Samsung Galaxy A10-ը և A50-ը, նրանք ունեն համապատասխանաբար շուկայի 2.6% և 1.9%-ը: Samsung-ի մեկ այլ սմարթֆոնը՝ Galaxy A20-ը, դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Ամենատարածվածների ցանկում են՝ Oppo A9, A5s և A5, Xiaomi Redmi A7 և Huawei P30:

Աշխարհում ամենալավ վաճառվող սմարթֆոնների մոդելները  
Աշխարհում ամենալավ վաճառվող սմարթֆոնների մոդելները