Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

Քոչարյանասերժական կեղծ պրոպագանդան և 13-րդ թոշակը

767
Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 13:00
Քոչարյանասերժական կեղծ պրոպագանդան և 13-րդ թոշակը

Վերջին օրերին հանրությունը քննարկում է նախարարություններում 13-րդ աշխատավարձի և Ազգային ժողովում, մեկ ամսում, չորս անգամ տրված պարգևավճարների թեման։ Այս քննարկումներին զուգահեռ լուրեր տարածվեցին առ այն, որ կառավարությունը որոշել է տրամադրել 13-րդ թոշակ, ինչպես նաև հունվարից հետո վճարել միայնակ ապրող թոշակառուների կոմունալ ծախսերը: Ասում են՝ նմանատիպ տեղեկությունները տարածում են քոչարյանասերժական պրոպագանդիստները: Համաձայն շրջանառվող տեղեկությունների, նմանատիպ կեղծ տեղեկատվության նպատակը սոցիալապես խոցելի խավի մոտ դրական սպասումներ ձևավորելն է, որի հետագա չիրականացումը բերելու է խորը հիասթափություն կառավարությունից։ Ասում են նաև, որ թեմային անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ դա «էժան ապատեղեկատվություն է»: