Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Սորոսը կանգնած է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանների նշանակման հետևում. #NewYorkMagazine

2023
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 17:10
Սորոսը կանգնած է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանների նշանակման հետևում. #NewYorkMagazine

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչն անկախ քաղաքական գործիչ չէ, քանի որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը վերահսկում է նրա գործունեությունը: Ջորջ Սորոսը համարվում է ամերիկյան ներկայիս վարչակազմի ամենախիստ քննադատներից մեկը և կանգնած է Ուկրաինայում ամերիկյան մի շարք դեսպանների նշանակման հետևում: Այս մասին Թրամփի փաստաբանը հայտարարել է New York Magazine-ին տված հարցազրույցում: «Բոլոր չորս դեսպաններն էլ Կիևում Սորոսի կողմից են նշանակված, և նա օգտվում է ՀԴԲ գործակալների ծառայություններից»,- ասել է նա: Turning Point USA-ին տված հարցազրույցում էլ Ջուլիանին նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը՝ Յովանովիչի գլխավորությամբ, դեմ է եղել, որպեսզի Ուկրաինայում հետաքննության սկսվի 2017-ին՝ 5,3 միլիարդ դոլար ֆինանսական օգնությունը հասցեատիրոջը չհասնելու գործով: