Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայում մահացել է կուտյուրե Էմանուել Ունգարոն

2136
Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ., 19:25
Ֆրանսիայում մահացել է կուտյուրե Էմանուել Ունգարոն

Փարիզում 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կուտյուրե Էմանուել Ունգարոն, հայտնում է France info ռադիոկայանը: Նրա ընտանիքի անդամները նշել են, որ վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։ Ունգարոն ծնվել է 1933 թ.-ին Էքս-ան-Պրովանսում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա վաղ տարիքից հետաքրքրվել է նորաձևությամբ։ Ունգարոն աշխատել է, մասնավորապես, Balenciaga նորաձևության տանը, ապա հիմնել իր նորաձևության տունը՝ Ungaro-ն: Հայտնի է, որ Ունգարոյի համար ամենահաջող ժամանակահատվածը 1980-ականներն էին, երբ նրա նորաձևության տունը Ֆրանսիայի հինգ խոշորագույն ընկերություններից մեկն էր: Ունգարոյի հաճախորդներն են եղել հայտնի դերասանուհիներ ու առաջին տիկիններ՝ Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Ժաքլին Քենեդին։ Ունգարոն իր հիմնած նորաձևության տան վերահսկիչ փաթեթը 1996 թվականին վաճառել էր իտալական Ferragamo ընկերությանը։