Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

NYT պարբերականը հետևել է Թրամփի տեղաշարժին ու հրապարակել այն

2155
Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 15:45
NYT պարբերականը հետևել է Թրամփի տեղաշարժին ու հրապարակել այն

ԱՄՆ նախագահի գեոլոկացիային հաջողվել է հետևել ու պարզել 2017 թվականին մեկ օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղաշարժը, հաղորդում է The New York Times պարբերականը։ Հատուկ ծառայությունները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ։

NYT պարբերականը հետևել է Թրամփի տեղաշարժին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ժամանման օրը։ Դրա համար անհրաժեշտ է եղել ուսումնասիրել 12 միլիոն մարդու հեռախոսների 50 միլիարդ ազդանշան: Արդյունքում հաջողվել է պարզել Թրամփի գտնվելու վայրը։ NYT պարբերականը հավաստում է, որ Թրամփի գտնվելու վայրի տվյալները բացահայտելու համար մի քանի րոպե է պահանջվել։ Նրա գտնվելու վայրը գաղտնազերծելու գործում աջակցել է նախագահի Անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ազդանշանը նրա հեռախոսից է եկել, գրում է NYT պարբերականը: