Վիրաբույժը մեղադրվում է իր հարյուրավոր անչափահաս պացիենտների բռնաբարության համար
![]() Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել վիրաբույժ Լե Սկուարնեկին անչափահասների հանդեպ ոտնձգությունների ու բռնաբարությունների բազմաթիվ դրվագներով: Վիրաբույժի պոտենցիալ զոհերի թիվը հասնում է 349-ի: Այս մասին հայտարարել է դատախազ Լորելին Փեյրեֆիթը: 68-ամյա բժշկի հանդեպ հետաքննությունն սկսվել է 2017 թվականին: Այդ ժամանակ նրա 6-ամյա հարևանուհին իր մորը պատմել է, որ տղամարդն իր հանդեպ սեքսուալ բնույթի ոտնձգություններ է թույլ տվել: Ավելի ուշ բժիշկը խոստովանել է նմանատիպ ևս երկու դեպք՝ իր ազգականուհիների հանդեպ: Նրա տանն իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են թղթապանակներ գրառումներով, որոնք պարունակել են ավելի քան 200 երեխայի մասին տվյալներ: Մեծ մասամբ ոտնձգությունները տեղի են ունեցել հիվանդանոցներում, որտեղ նա աշխատել է: Ամենավաղ գրառումները պատկանում են 1980 թվականին: Հայտնաբերվել են նաև մեծ քանակութամբ լուսանկարներ ու տեսանյութեր: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
