Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Սիրիայի բանակը երկու բնակավայր է ազատագրել

812
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 20:50
Սիրիայի բանակը երկու բնակավայր է ազատագրել

Սիրիայի կառավարական բանակն Իդլիբ նահանգի հարավում ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում գրոհայիններից ազատագրել է Ում-Ջալյալ և Ում-Թուվայն բնակավայրերը, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Sham FM-ին: Ում-Ջալյալ և Ում-Թուվայն բնակավայրերի ազատագրման գործողություններն իրականացվել են դեկտեմբերի 20-ի լույս գիշերը՝ Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի և այսպես կոչված «Վագրի ուժեր» էլիտար կազմավորման մասնակցությամբ:

Ավելի վաղ ռադիոկայանը հաղորդել էր, որ բանակը հինգշաբթի օրը նախաձեռնել է նոր ռազմական գործողություններ Իդլիբ նահանգի հարավ-արևելքում, որը հանդիսանում է ահաբեկչական խմբավորումների վերջին խոշոր հենակետը: