Հայաստանից հնարավոր կլինի հեշտությամբ գնալ Անիի սահման՝ Շիրակի մարզով
![]() ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից: Արդյունքում հայաստանցիները և երկիր ժամանող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք: «Ես այսօր պատմական առաքելություն ունեմ,- ասել է նա:- Վարչապետի անունից հայտարարում եմ, որ հաջորդ տարվանից Անիի հետ սահմանը բացվում է հայաստանցիների և զբոսաշրջիկների համար և առանց դժվարության կարելի է փոխել սահմանային ռեժիմը»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ այժմ սահմանային Նորշեն (Խարկով) գյուղ կարելի է մուտք գործել անարգելք և դրա համար պետք չէ վաղօրոք անցագիր ձեռք բերել: Նորշենն ու Անին դեմ դիմաց են և բաժանված են Ախուրյան գետով: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
