Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

#Financial Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել #Microsoft-ի գործադիր տնօրենին

2107
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 16:10
#Financial Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել #Microsoft-ի գործադիր տնօրենին

Բրիտանական Financial Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելային, քանի որ նրան հաջողվել է «տեխնոլոգիական ոլորտում իր հատուկ տեղը զբաղեցնել»: Նադելայի հաջողության հատկանիշներից մեկը, ըստ Financial Times-ի, այն է, որ նրա կողմից կառավարվող ընկերությունը 2019-ին հազվադեպ էր հայտնվում ԶԼՄ-ներում: Կորպորացիան կենտրոնացած էր ձեռնարկություններին տեխնոլոգիաների վաճառքով, և հիմնականում աշխատում է ոչ հրապարակային, այլ կուլիսներում:
Պարբերականի տվյալներով՝ այս պաշտոնում Նադելան գրեթե վեց տարվա ընթացքում, կարողացել է կորպորացիայի բաժնետերերի ընդհանուր շահույթը գերազանցել 1 տրիլիոն դոլարը:
«Նադելային հաջողվել է «Microsoft-ին վերադարձնել տեխնոլոգիական ընկերությունների գագաթնակետին»,-նշվում է հրապարակման մեջ:

Հարավային Հնդկաստանում ծնունդ առած Սաթյա Նադելան սկսել է աշխատել Microsoft-ում 1992-ից: Նա ունի մագիստրոսի երկու աստիճան՝ համակարգչային գիտություններ և բիզնեսի կառավարում ոլորտներում: