Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Ակնհայտ է, որ կատարվածը գողություն չէ». «Ժողովուրդ» թերթի խմբագիր

807
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 13:10
«Ակնհայտ է, որ կատարվածը գողություն չէ». «Ժողովուրդ» թերթի խմբագիր

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության աշխատակիցները պարզել են, որ խմբագրությունից որևէ տեխնիկա չի տարվել, որևէ բան չեն գողացել: Միայն խմբագրության մուտքի մոտ տեղադրված տեսախցիկն է պոկված եղել: Խմբագրություն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ: Թերթի խմբագիր Քնար Մանուկյանն ասել է՝ ակնհայտ է, որ կատարվածը գողություն չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: