Սնոուդենի գրքի վաճառքից ստացված հասույթը կմնա ԱՄՆ իշխանությունների ձեռքում. Bloomberg
![]() ԱՄՆ իշխանություններն իրավունք ունեն առգրավել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի «Անհատական գործ» (Permanent Record) գրքի վաճառքից ստացված հասույթը: Այս որոշումը կայացրել է Վիրջինիա նահանգի շրջանային դատավորը, հայտնում է Bloomberg-ը: Նշվում է, որ գիրքը տեղեկություններ է պարունակում, որոնք Սնոուդենն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքված պայմանագրերի համաձայն, նախքան հրապարակումը պարտավոր էր ներկայացնել քննարկման: Այդ պատճառով Սնոուդենին չի հաջողվի շահույթ ստանալ «Անհատական գործ» գրքի վաճառքից: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները դատի են տվել Սնոուդենին՝ նրա գրքի պատճառով: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նա խախտել է համաձայնագիրը: ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոդի Հանթը նշել է, որ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի «անհատները հարստանան Միացյալ Նահանգների հաշվին»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
