Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

1821
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 16:35
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

Ուկրաինայի կառավարությունը նախաձեռնում է պատժամիջոցներ սահմանել Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում տեղակայված ձեռնարկությունների դեմ, որոնք համագործակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիր ձեռնարկությունների հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախարարների կաբինետի կողմից հրապարակված հայտարարությանը։
«Մեկամսյա ժամկետում հաստատել Ուկրաինայի ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի կողմից ներկայացված Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիր ձեռնարկությունների նյութերի, սարքավորումների և ծառայությունների մատակարարման մեջ ներգրավված իրավաբանական անձանց համար 3 տարի ժամկետով անհատական տնտեսական և այլ սահմանափակող միջոցներ կիրառելու առաջարկները»,- նշվում է փաստաթղթում:
Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է տեղեկացնել Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին և այլ պետությունների իրավասու մարմիններին՝ դիտարկելու նմանատիպ սահմանափակող միջոցների ներդրման հարցը: