«Երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ, ոչ մի տեսախցիկ դա ցույց չտվեց». Էդմոն Մարուքյան
![]() Դեկտեմբերի 17-ին հրատապ ասուլիս էին հրավիրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Առիթը՝ ավելի վաղ նրա արած այն հայտարարությունն էր, թե քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հնարավորությունը. «Եթե խորհուրդը որոշի, որ պարոն Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանիում, հետևաբար՝ նաև պատասխանատվություն կրել Երևանի ավագանու գործունեության համար»,-նշեց նա: Նրա գործընկեր Մանե Թանդիլյանն էլ ավելացրեց, որ ինքը ևս նկատել է, որ կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունն ու օրակարգը խորհրդարանում և ավագանիում. «Եթե կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, բնականաբար, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում, կամ՝ ի՞նչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ ամբողջովին համաձայն է կուսակցությունը»,- ասաց նա: Հարցին, թե իրենք դժգո՞հ են Դ. Խաժակյանի գործունեությունից, բանախոսները բացասական պատասխան տվեցին: Է. Մարուքյանն ասաց, որ Դ. Խաժակյանի գործունեությունը օրինակ է, թե ինչպես պետք է ավագանու անդամն աշխատի: «Նա քաղաքապետարանի թիվ մեկ աստղն է: Բայց իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունց դուրս են, սակայն որպես խմբակցության ղեկավար պատասխանատվություն կրում է: Այդ պատասխանատվությունը տարածվում է նաև խորհրդարանական խմբակցության վրա»:,- ասաց Մարուքյանը: ԱԺ պատգամավորը նկատեց, որ ավագանու անդամը քաղաքապետարանում պաշտոնական կեղծիք է բացահայտել, դատախազության բերանում «ծամած նյութ» է դրել, սակայն լուսաբանվում է ոչ թե դա, այլ քաղաքապետի ծիծաղը. «Բովանդակային քննարկումները ստվերվում են: Եթե աշխատանքը ջուրն է լցվում, ուրեմն՝ նա ինչո՞ւ է ավագանիում»: Մարուքյանի գնահատմամբ՝ քաղաքապետը պրովոկացիա է անում, ավագանու անդամների ելույթների ժամանակ քմծիծաղ է տալիս, և մարդիկ այդ պրվոկացիային էմոցիոնալ դաշտում տրվում են: «Ասողը քաղաքապետն է, սակայն պրովոկացիային գնացողն էլ պետք է պատասխան տա: Երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու անդամի ելույթի ժամանակ, ոչ մի տեսախցիկ դա ցույց չտվեց»,-արձանագրեց նա: Արդյոք Դավիթ Խաժակյանը վայր կդնի՞ մանդատը, թե՞ ոչ, ԼՀԿ-ն առաջիկայում կտեղեկացնի: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
