«Կրակի հաստատուն, համընդգրկուն դադարեցման մասին կհայտարարվի մինչև տարեվերջ». Ուկրաինայի ԱԳ նախարար
![]() Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հույս է հայտնել, որ երկրի արևելյան հատվածում վիճակի կարգավորման հարցով շփման խմբի կողմերը կրակի դադարեցման և գերիների փոխանակման հարցում մինչև տարեվերջ պայմանավորվածության կհասնեն, գրում է ТАСС-ը: «Մենք պետք է անցնենք «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևի կիրառմանը: Կրակի հաստատուն, համընդգրկուն դադարեցման մասին կհայտարարվի դեկտեմբերի 20-ին կամ 21-ին: Բացի այդ, մեր խնդրանքով Կարմիր խաչն այս շաբաթ փորձ կանի անցնել շփման գիծ և այնտեղ հետաքննություն իրականացել՝ պարզելու, թե որտեղ են անհետ կորած հայտարարված 500 մարդիկ»,- ասել է նախարարը: Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվելու ուժերի բաժանման 4 հատվածների վերաբերյալ: Ուկրաինական կողմն ակնկալում է, որ դա տեղի կունենա առավելագույն արագ ժամկետում՝ արդեն դեկտեմբերի 18-ին: Ուկրաինայի համար ցանկալին այն հատվածների բաժանումն է, որոնք հնարավորություն կտան անցնել Դոնբասում շփման գիծը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել «նորմանդյան ձևաչափով» Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց հռչակագիր, ըստ որի՝ Մինսկի համաձայնագիրը մնում է նորմանդյան ձևաչափի հիմքը: Կողմերը պայմանավորվել էին 4 ամսից ևս մեկ հանդիպում կազմակերպել, իսկ այդ ընթացքում մի շարք քայլեր անել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ փոխանակել գերիներին, իսկ մինչև 2020թ. մարտի վերջ՝ ուժերի բաժանում կատարել: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
