Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

1164
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 22:45
Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. ընտրություններում նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը: «Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը»,- Twitter-ում գրել է Բայդենը՝ հավելելով. «Փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»: