Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

899
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 18:45
Սուդանի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է 2 տարվա ազատազրկման, հայտնում է Аль-Арабия-ն:

Տունը, որտեղ իշխանության տարիներին բնակվել էր ալ-Բաշիրին, իրավապահները խուզարկել են՝ հայտնաբերելով և առգրավելով 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):
Հիշեցնենք՝ երկիրը 30 տարի ղեկավարած ալ-Բաշիրին պաշտոնանկ արվեց ամիսներ առաջ՝ Սուդանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներից հետո: