Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Բեսպրեդելի տարիներին հենց Նեմեցն էր էդ նույն խմբին հրահանգներ տալիս». Մ. Ծատրյան

411
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 18:30
«Բեսպրեդելի տարիներին հենց Նեմեցն էր էդ նույն խմբին հրահանգներ տալիս». Մ. Ծատրյան

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես և շատերը մտածում էինք, որ Օսիպյանի համակարգից դուրս գալուց հետո իշխանությունը կվերանայի իր գործելաոճը։ Օրինակ, ես այնքան լավատես էի, որ մտածում էի ի վերջո ամեն ոլորտ կունենա իր իդեոլոգը, իր բարեփոխիչը։ Եվ դա կսկսվի Ոստիկանությունից։
Հետո հիասթափության առաջին ալիքը վրա հասավ, երբ լսեցի, որ Ոստիկանության և ԱԱԾ պետերի պաշտոնը չի դառնա քաղաքական։
Այսինքն, ես ակնկալիք չունեմ իրավապահ համակարգի ֆիլտրացման, առողջացման գործընթացից։
Նախկին գողապետերի հիմնասյուն այդ հանակարգերն ախր ինչպե՞ս կարող են արդյունավետ աշխատել։
Թարմ օրինակ, ի՞նչ պետք է գտնեին Ռուբեն Հայրապետյանի տուն մուտք գործած իրավապահները կամ ինչ մոտիվացիայով։ Չէ որ հաշված տարիներ առաջ՝ բեսպրեդելի տարիներին հենց Նեմեցն էր էդ նույն խմբին աջուձախ հրահանգներ տալիս։
Կաշկանդվածություն, բարդութավորված գործելաոճ կա և լինելու է։ Հին օրենքներով, հին կադրերով նոր իրավիճակ ենք ուզում։ Էդպես չի լինում։ Սա հեղափոխության տրամաբանության մեջ չէ բացարձակ»։