Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Էթյեն Մահչուփյանը դարձել է Ահմեդ Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը

964
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 22:20
Էթյեն Մահչուփյանը դարձել է Ահմեդ Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին և ներկայացրել իր կուսակցության անվանումն ու տարբերանշանը:

Խոսելով «Ապագա» կոչվող կուսակցության մասին՝ Ա.Դավութօղլուն նշել է, որ նրա նպատակն է Թուրքիայի համար պայծառ ապագա ստեղծել։

Ա.Դավութօղլուն քննադատել է Թուրքիայում ներկա համակարգը և հայտարարել, որ նրանք կձգտեն անցում կատարել դեպի խորհրդարանական ժողովրդավարական համակարգի:
Կուսակցության համահիմնադիրների ցանկում է նաև պոլսահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով նախկինում զբաղեցրել է Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը: