Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մերկելը և Մակրոնը կրկին վիճել են

942
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 16:40
Մերկելը և Մակրոնը կրկին վիճել են

Դեկտեմբերի 12-ին ԵՄ գագաթնաժողովում կրկին վիճել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Պատճառը կլիմայի փոփոխության խնդիրն է, հայտնում է ТАСС գործակալությունը։

Ֆրանսիայի ղեկավարը պնդել է, որ ատոմն էներգիայի ածխածնային չեզոք աղբյուր է, և վտանգավոր չէ: Մերկելը վիճել է նրա հետ, որի պատճառով հանդիպումը տևել է ավելի քան վեց ժամ: Կանցլերին միացել են նաև Չեխիայի, Լյուքսեմբուրգի և Ավստրիայի ղեկավարները:

Կլիման դարձել է ԵՄ գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը: Միջոցառումից հետո Եվրոխորհրդի ղեկավար Չարլզ Միշելը նշել է, որ միությունը համաձայնություն է ձեռք բերել այս ոլորտում ռազմավարության մշակման վերաբերյալ, սակայն մեկ երկիր հրաժարվել է միանալ համաձայնագրին: Մերկելը նշել է, որ խոսքը Լեհաստանի մասին է: