Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

«Ցավոք սրտի, սա մեր վերջին նիստը չէ». Արարատ Միրզոյան

335
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 13:05
«Ցավոք սրտի, սա մեր վերջին նիստը չէ». Արարատ Միրզոյան

Դեկտեմբերի 13-ին ԱԺ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկած «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծերը:

Նիստում տարեվերջյան ելույթ ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ արդեն 1 տարեկան խորհրդարանի ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած:

«Այստեղ մեր բանավեճերը միտված են եղել և ապագայում էլ միտված են լինելու ՀՀ-ն զարգացնելու, մեր տնտեսությունը հզորացնելու, հզոր տնտեսության վրա հզոր բանակ հենվելու հնարավորություն տալուն և երկիրն իրապես առաջ տալուն: Ուզում եմ շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով և ասել, որ խորհրդարանական բանավեճերի, կռիվ-ղալմաղալի մեջ պետք չէ անձնավորել և փնտրել անձնական բաներ: Ուզում եմ շնորհավորել նաև ՀՀ և Արցախի հանրապետությունների սահմաններին կանգնած զինվորներին, նրանց ընտանիքներին, մեր ԶՈՒ սպաներին, գեներալներին, բոլոր հրամանատարներին: Խաղաղ Ամանորի ընթացք ու խաղաղ օրեր»,- ասաց Է. Մարուքյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, թե պետք է միանալ Է. Մարուքյանի շնորհավորանքին. «Ափսոս, որ սա մեր վերջին նիստը չէ»,- ասաց խորհրդարանի ղեկավարը և հայտնեց, որ դեկտեմբերի 19-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում 2 նախագիծ է ընդգրկված՝ «Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: