«Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում». Սերգեյ Ատոմյան
ԱԺ-ը քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու օրինագիծը: Դրանով նախատեսվում է ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով: Այդ ձայնագրությունները տրամադրվելու են որոշակի խմբի մարդկանց: Նախաքննության փուլում գտնվող գործերի տեսաձայնագրությունները տրվելու են միայն վարույթը վարող մարմնի գրավոր թուլտվությամբ: Ոստիկանությունում որպես կանոն հարցաքննության առանձին սենյակներ չկան, ուստի՝ դրանք պետք է ձևավորվեն: Կահավորումն էլ պետք է կատարվի օրենքի ընդունումից հետո 3 տարվա ընթացքում: «Իմ քայլը» խմբակցությունից Սերգեյ Ատոմյանը նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանին հարցրեց. «Եթե ոստիկանությունը խոշտանգելու մտադրություն ունենա, կարող է խոշտանգել այլ սենյակում, հետո տանել տեսաձայնագրվող հատվածը: Այդ դեպքում իմաստը ո՞րն է»: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տ. Եսայանը նկատեց. «Եթե չար մտքեր ունենան, ամեն ինչ էլ կարելի է հնարել: Մենք, որպեսզի սահանափակենք այդ հնարավորությունները, քայլ ենք անում, հարցաքննություններն անցկացվում են պաշտոնական: Մենք նաև հնարավոր ռիսկերն ենք վերանայում: Լուրջ միջոցներ ենք ձեռնարկում՝ նման դեպքերը կանխարգելու համար»,- նշեց նա: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30