Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայից գողացված նավթը Թուրքիային վաճառելու մեջ

938
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 19:45
Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայից գողացված նավթը Թուրքիային վաճառելու մեջ

Միացյալ Նահանգները «զինված հարձակում» է կատարել Սիրիայի տարածքների վրա՝ նավթահանքերը գրավելու համար, իսկ Վաշինգթոնը վաճառում է Սիրիայից գողացված նավթը։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, գրում է Интерфакс գործակալությունը:

Բաշար Ջաաֆարին հավելել է, որ Սիրիան զավթած ամերիկացիները Թուրքիային են վաճառում գողացված ռեսուրսները և կառավարում «թալանը»: Ըստ Ջաաֆարիի՝ Սիրիան դարձել է ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հաշիվներն իր մրցակիցների հետ լուծելու հարթակ:

Միևնույն ժամանակ, սիրիացի դիվանագետը նշել է քաղաքական գործընթացի կարևորությունը, «քանի որ այլ ելք չկա»՝ Սիրիայում իրավիճակը լուծելու համար: