Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Առաջիկա օրերին գործ կհարուցվի Ռուբեն Հայրապետյանի դեմ

365
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 17:05
Առաջիկա օրերին գործ կհարուցվի Ռուբեն Հայրապետյանի դեմ

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և նրա սեփականություն հանդիսացող ընկերություններում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվում։ Համաձայն տեղեկությունների, իրավապահ մարմինները ձեռք են բերել բավարար տվյալներ՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործ հարուցելու համար։ Ասում են՝ ապօրինություններ են հայտնաբերվել նրան պատկանած, այժմ՝ «Արարատ» բանկին միավորված «Զարգացման հայկական բանկ»-ում, ինչպես նաև շինարարական մի շարք գործարքներում, որոնց միջոցով իրականացվել են ՀՀ տարածքում գործող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման շինաշխատանքների կազմակերպման և իրականացման գործեր։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահների ձեռքում են աշխատանքների կատարման կեղծված փաստաթղթեր, հաշվետվություններ և վճարումների հանձնարարականներ։ Ասում են նաև, որ խոշոր չարաշահումներ են բացահայտվել Զարգացման հայկական բանկի գործունեության մեջ, որը հիմնականում առնչվում է փողերի ապօրինի տեղաշարժին։