Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալվածների թիվը շարունակում է ավելանալ

958
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 17:15
Վրաստանի խորհրդարանի մոտ ձերբակալվածների թիվը շարունակում է ավելանալ

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ցույցի 16 մասնակցի՝ խորհրդարանի մոտ խուլիգանության ու ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար, գրում է «Sputnik Грузия» կայքը՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ներառյալ նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» ղեկավարները, վաղ առավոտից հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների՝ այսօր նշանակված քվեարկության պատճառով։ «Ազգային շարժման» առաջնորդները և նրանց գործընկերները դեմ են այն թեկնածուներին, որոնք նախկինում քաղաքական որոշումներ են ընդունել հօգուտ իրենց։