Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

YouTube-ը կհեռացնի վիրավորանքներ և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը

2335
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 16:15
YouTube-ը կհեռացնի վիրավորանքներ և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը

YouTube-ը խստացրել է տեսանյութերի բովանդակության կանոնները, որոնք պարունակում են վիրավորանքներ և սպառնալիքներ: Այս մասին հայտնել է Google վիդեո հոսթինգ ընկերության ղեկավարությունը։ YouTube-ը խոստանում է հեռացնել այն տեսանյութերը, որոնք պարունակում են սեռի, ռասայական և սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Վիդեո հոսթինգի կանոնների կրկնակի խախտման դեպքում Youtube-ն ամբողջությամբ կարգելափակի ալիքի հասանելիությունը: Ավելին, կհեռացվեն ոչ միայն ուղղակի սպառնալիք պարունակող բովանդակությամբ տեսանյութերը, նաև թաքնվածները: Արդեն գործող կանոնների համաձայն, YouTube-ը 2019 թվականի երրորդ եռամսյակում հեռացրել է ավելի քան 16 միլիոն տեսանյութ, որոնք պարունակել են վիրավորական բովանդակություն: