«Ասում եմ ՝ 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ». Գևորգ Գորգիսյան
![]() «Ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տեխնիկական կրթություն, լավ տրամաբանություն: Եթե հնչում է հարց՝ 1+1 ի՞նչ է անում, և հնչում է պատասխան՝ դրսում լավ եղանակ է, ասում եմ ՝ դա հասկացանք, 1+1 ի՞նչ է անում, ասում են՝ տանձ, ես սպասում եմ՝ 1+1-ի պատասխանին: Եվ եթե հնչեր պատասխանը, Գևորգ Պապոյանը ստիպված չէր լինի իմ հարցը կրկնել և նաև հուշել, որ պարոն Հայրապետյանը պատասխանի». դեկտեմբերի 12-ի նիստում, անդրադառնալով վարկային համաձայնագրերով վարկեր վերցնելուն, ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Պատգամավորը նկատեց, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ նպատաակով է կառավարությունը վերցնում վարկը: «Ամիսներ շարունակ կառավարությունն ասում է բյուջեն գերակատարել ենք: Ունենք վարչապետ, որը տարբեր տարիներին տարբեր վարկերին դեմ է քվեարկել, ու հիմա եկել է այդ վարչապետի կառավարությունը, ասում է՝ պիտի վարկ վերցնենք, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչպե՞ս: Եվ ի վերջո, դիմում եմ գործընկերներիս՝ ամբիոնը օգտագործել քաղաքական նպատակներով և ոչ թե ատելության քարոզի համար»,- ասաց Գ. Գորգիսյանը: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
